Բնապահպանության նախարարությունը «Արարատցեմենտ»-ում ջրօգտագործման խախտումներ չի արձանագրել

Բնապահպանության նախարարությունը «Արարատցեմենտ»-ում ջրօգտագործման խախտումներ չի արձանագրել

ԷկոԼուր 

ՀՀ բնապահպանության նախարարությունը «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում ջրօգտագործման խախտումներ չի արձանագրել: Փետրվարի 27-ի ՀՀ կառավարության հերթական նիստում իրավիճակը պարզաբանել է ՀՀ բնախապանության նախարար Արամ Հարությունյանը: 

Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկատվության համաձայն`  ՀՀ բնապահպանության  նախարարության Արարատյան դաշտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքում գիշերով փակվել և դրոշմվել է «Արարատցեմենտ» գործարանին և հարակից բնակավայրերին ջուր մատակարարող ջրանցքի պոմպակայանը։ Գործարանը ջրազրկվել է և չի կարողացել աշխատել։ 

«…Ըստ էության այն խնդիրը, որ արծարծվել է կապված «Արարատցեմենտ» գործարանի հետ, չի համապատասխանում իրականությանը: Բնականաբար, ես պետք է հայտարարեմ, որ համաձայն «Արարատցեմենտ» գործարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերին մեզ ներկայացված տեղեկության՝ գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում: Բնականաբար, նաև ոռոգման սեզոնը դեռևս չի սկսվել, այդ իսկ պատճառով մենք թեստային անջատում ենք կատարել, կրկնում եմ, ցամաքուրդային համակարգից, որը նախատեսված է ջրային հորիզոնների իջեցման համար: Դրա արդյունքում մենք հայտնաբերել ենք մի շարք անօրինական ջրօգտագործողների, այդ թվում նաև ձկնաբուծական տնտեսություններ,- ասել է Արամ Հարությունյանը,- Եվ եթե համեմատենք այդտեղ եղած ջուրը և գործարանի արտադրական նպատակով օգտագործվող ջուրը, կարելի է 200-ապատիկով համեմատել, այսինքն` գործարանն արտադրական նպատակով վայրկյանում օգտագործում է ընդամենը 16 լիտր ջուր, մինչդեռ այստեղ այդ համակարգերով այս պահի դրությամբ շուրջ 1500-2000 խմ ջուր է հոսում: Այստեղից պետք է անել մեկ եզրակացություն, որ մեր գործողություններն ուղղակի տալիս են իրենց արդյունքները և իմաստ չունի անհարկի այս գործառույթները քաղաքականացնել»:

Փետրվար 28, 2014 at 17:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր