

ԷկոԼուր
Հայաստանում կներդրվի 442 հակակարկտային կայան, որից 161-ը` Արմավիրի մարզում: Այս մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին մարտի 1-ին Արմավիրի մարզ վարչապետի կատարած այցի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այժմ Արմավիրում ներդրվում է հակակարկտային կայանների երկրորդ շերտը: ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցների շնորհիվ ձեռք է բերվել 80 նոր հակակարկտային կայան: Ակնկալվում է, որ դրա արդյունքում էապես կբարձրացվի հնարավոր կարկուտից պաշտպանվածության արդյունավետությունն ու հուսալիությունը: Աղբյուրի համաձայն` բոլոր հակակարկտային համակարգերն այսուհետ կառավարվելու են միայն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հակաճգնաժամային կենտրոնից:
Մարտ 04, 2014 at 15:34
