

ԷկոԼուր
ՀՀ Սյունիքի մարզի Բանավան-Կավարտ թաղամասերը կապող ավտոճանապարհի մոտակայքում մարտի 4-ին տեղի է ունեցել սողանք: Սողանքի հետեւանքով ավտոճանապարհը մասամբ դարձել է անանցանելի՝ 25 մետր երկարությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը: Աղբյուրի համաձայն` հողահեռացման աշխատանքները իրականացրել են Կապանի քաղաքապետարանի աշխատակիցները Կապանի պղնձամոլիբդենային գործարանի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի օգնությամբ:
Մարտ 04, 2014 at 16:27
