

ԷկոԼուր
Հրդեհի հետեւանքով սկսել են այրվել ծառերը: Մարտի 10-ին Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք և ջերմահարվել՝ 8 դեկորատիվ ծառ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել նաեւ հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանյան խճուղի 76ա հասցեի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում` 1.5 հա:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Մարտ 11, 2014 at 12:18
