Անտառապահը ծառեր է հատել և վաճառել

Անտառապահը ծառեր է հատել և վաճառել

ԷկոԼուր

Մարտի 14-ին ոստիկանները Այգուտ գյուղի մերձակայքում հայտնաբերել և ոստիականական բաժին են տեղափոխվել 1966 թ. ծնված Սամվել Ս.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան` մոտ 6 խմ վառելափայտով բեռնված:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, պարզվել է, որ Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի Գետիկի անտառպետության 4-րդ պահաբաժնի անտառապահ, 1977 թ. ծնված Անդրանիկ Բ.-ն իրեն վստահված պահաբաժնից առանց համապատասխան թույլտվության հատել է 4-5 ծառ և դարձնելով վառելափայտ` 100.000 դրամով վաճառել Սամվել Ս.-ին:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն:

Մարտ 18, 2014 at 12:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր