

ԷկոԼուր
Կառավարությունը մարտի 19-ին որոշում ընդունեց Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում նախատեսված հակահեղեղային առաջնահերթ միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար հատկացնել 50650000 միլիոն դրամ: Սույն որոշման իրականացմամբ կկազմվեն Արաքս, Քասախ, Գեղարքունիք, Գավառագետ, Հրազդան, Կավարտ, Հովվաջուր գետերում, Բռնակոթի և Վերիշենի հեղեղատներում հակահեղեղային աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Հեղեղումից առաջացած տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքները մեղմելու և սպառնացող վնասի նվազեցման միջոցառումների մշակումն ու իրականացումը սկսած 2007 թվականից դարձել են երկրում վարվող պետական քաղաքականության գերակայություններից մեկը:
2014թ. իրականացվելիք հակահեղեղային միջոցառումների ցանկը նախապատրաստել է ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը՝ տեղերում կատարած ուսումնասիրության արդյունքում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
Մարտ 19, 2014 at 18:05
