

ԷկոԼուր
Երեւանում ընթանում են կրապատման և ճմապատման աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արդեն կրապատվել է շուրջ 15 000 ծառ: ՀՀ մարզերից Երևան է ներկրվել և տեղադրվել ավելի քան 3500 քմ ճիմ։ Կրապատումը կարևոր միջոցառում է ծառերի առողջության ու պահպանման առումով:
Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների կողմից, իսկ բակային հատվածներում՝ համատիրությունների ուժերով։
Ապրիլ 26, 2014 at 13:43



