Մագելի քարանձավը վարձակալության չի հանձնվի

Մագելի քարանձավը վարձակալության չի հանձնվի

ԷկոԼուր

Մագելի քարանձավը վարձակալության չի հանձնվի։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը, սույն թվականի մայիսի 5-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի մրցութային հանձնաժողովի նիստը:

Մրցույթին ներկայացվել էր 2 հայտ` «Ինկար» ՍՊԸ և քաղաքացի Գեղամ Գինոսյանի կողմից: Հանձնաժողովը մրցույթը համարել է չկայացած, քանի որ, հիմք ընդունելով «Հրապարակային սակարկու­թյուն­­ների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջները, քաղաքացի Գեղամ Գինոսյանի կողմից ներկայացված հայտը չի համապատասխանել հրավերի պահանջներին եւ հայտը մերժվել է: Մերժվել է նաեւ «Ինկար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը, քանի որ հայտին կից ներկայացված շրջակա մի­­ջա­վայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ բնապահպանական փորձա­քննու­թյան դրական երակացությունը (տրված 19.05.2011 թ.) ժամկե­­տանց է: Հիշեցնենք, որ Մագելի քարանձավում «Ինկար» ՍՊԸ-ն ցանկանում էր տուրիզմ զարգացնել՝ քարանձավում տուրիստական երթուղիներ ստեղծելով։

ՀՀ Վայոց ձորի մարզի Նորավանքի կիրճում գտնվող Մագելի քարանձավը հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ, ՀՀ Կարմիր գրքում  եւ միջազգային IUCN ցուցակում գրանցված տեսակներով: Այն  Հայաստանի ամենաերկար քարանձավն է, պատմամշակութային հուշարձան է։

Այս քարանձավում կար Կարմիր գրքում գրանցված չղջիկների հինգ տեսակ, որից մեկը այսօր ոչնչացվել է։ Մասնագետների խոսքերի համաձայն՝ մարդկային գործոնի արդյունքում քարանձավում բնակվող չղջիկների 60-70%-ն այսօր պակասել է։

Մայիս 07, 2014 at 12:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր