Շրջակա միջավայրին հասցվել է 142.0 հազար դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 142.0 հազար դրամի վնաս

ԷկոԼուր

28.04.2014-08.05.2014թթ. ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում խախտումների հայտնաբերման, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննությունների արդյունքում կայացվել է  970.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 142.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 894.6հազ.դր. գումար:                             

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի հետ համատեղ իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 8.5կգ խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

«Սևանի ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում կազմվել է արձանագրություն և առգրավվել  չորս հատ տիրազուրկ ձկնորսական ցանց, 70 հատ /16.0կգ/ կարաս տեսակի ձուկ, ինչը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի տարածքային բաժինը իրականացրել է վարչական վարույթ: Հայտնաբերված խախտման համար նշանակվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի  ընթացքում առգրավվել է 44 հատ սիգ տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է ք.Աբովյանի «Նարեկ» ծերանոց:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության ոլորտին առնչվող խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման դեպքի արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում կազմվել է ապօրինի ավազահանման վերաբերյալ արձանագրություն և իրականացվել է վարչական վարույթ: Կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ ավազը տեղում դատարկվել է: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված հանքանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:    

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու դեպքի  համար կայացվել է  200.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնաբնույթ խախտման մեկ դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի և Տավուշի տարածքային բաժինների կողմից մեկական տնտեսվարողների նկատմամբ կայացվել է համապատասխանաբար 50 և 60 հազար դր. գումարի վարչական տուգանք, իսկ Լոռու տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշումներ:

 

Մայիս 12, 2014 at 16:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր