

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության իրականացրած մեկօրյա օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի փայտի և հողի բերրի շերտի տեղափոխման 25 դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Միջոցառումներն անցկացվել են ՀՀ Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում: Բոլոր մեքենաները տեղափոխվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների հատուկ պահպանվող հրապարակներ: Աղբյուրի համաձայն` կազմվում են արձանագրություններ և հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը:
Մայիս 19, 2014 at 15:35
