Բնապահպանության նախարարությունը կանդամակցի՞ Բնության պահպանության համաշխարհային միությանը

Բնապահպանության նախարարությունը կանդամակցի՞ Բնության պահպանության համաշխարհային միությանը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մայիսի 19-ին ընդունել է Բնության պահպանության համաշխարհային միության (IUCN) Նիդերլանդների պատվիրակության ներկայացուցիչներին՝ IUCN Նիդերլանդների կոմիտեի դրամաշնորհների ծրագրերի համակարգող Մարկ Հոխեսլախի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև Նիդերլանդների ԲՊՄՄ արտաքին կապերի մասնագետ Ջեմմա Սփանը, բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» /ՎԼԹ/ ընկերության տնօրեն Ջոն Բարթոնը, ՎԼԹ խորհրդի անդամ, «Թայմս» պարբերականի թղթակից Բարնս Սայմոնը, և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը,

Մարկ Հոխեսլախը ներկայացրել է IUCN-ի գործունեության հիմնական ուղղությունները` տեղեկացնելով, որ վերջերս կառույցը կատարել է շուրջ կես միլիոն եվրոյի ներդրում Իրանի հանրապետության պահպանվող տարածքներում: Նա նաեւ կարևորել է IUCN-ի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները:

Աղբյուրի համաձայն` IUCN-ն աջակցել է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին» /FPWC/՝ 10 տարի ժամկետով վարձակալել 430 հա տարածք Արարատի մարզի Ուրցաձորի համայնքի հարակից տարածքի վտանգված կենսաբազմազանության պահպանությունն իրականացնելու համար: Կազմակերպությունը նախատեսում է նաև ծրագրեր իրականցնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, որտեղ դեռ հատուկ պահպանվող տարածքներ չկան:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, շեշտելով Նախարարությունը շահագրգռվածությունը կազմակերպության հետ համագործակցության ընդլայնման հարցում, խոստացել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ քննարկել IUCN-ն կազմակերպությանն անդամակցելու հարցը: Նախարարը նկատել է նաև, որ IUCN-ի կողմից կենդանիների միգրացիոն տարածքների վարձակալությունը և պահպանությունը կնպաստի ոչ միայն Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանմանը, այլ նաև համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների որոշ մասի լուծմանը, քանի որ վարձակալվող տարածքները գտնվում են համայնքային սեփականության գոտում:

Մայիս 19, 2014 at 17:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր