Բնապահպանության նախարարությունը եւ Համաշխարհային բանկը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր

Բնապահպանության նախարարությունը եւ Համաշխարհային բանկը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հունիսի 3-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ ավագ բնապահպան-մասնագետ Ադրիանա Դամիանովային, բնապահպան-մասնագետ Էսմա Կրեսոնին, ՀԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ՝ ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանին և տնտեսագետ Տիգրան Կոստանյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀԲ կողմից իրականացվող ‹‹Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով››  դրամաշնորհային ծրագիրը:

‹‹Համաշխարհային բանկը երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունի Բնապահպանության նախարարության, ինչպես նաև մեր հանրապետության այլ գերատեսչությունների հետ: Ես հուսով եմ, որ ինձ հետ՝ իբրև նոր նախարարի, աշխատանքները ևս արդյունավետ ընթացք կունենան և նոր թափ հաղորդելով մեր համագործակցությանը՝ կկարողանանք էապես նպաստել ՀՀ բնապահպանական հարցերի բարելավմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը››,-ընդգծել է Արամայիս Գրիգորյանը: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել առաջիկայում առավել սերտ համագործակցություն ծավալելու ուղղությամբ:

 

Հունիս 03, 2014 at 16:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր