Բնապահպանության նախարարության ՊՈԱԿ-ները նոր տնօրեններ ունեն

Բնապահպանության նախարարության  ՊՈԱԿ-ները նոր տնօրեններ ունեն

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության  ՊՈԱԿ-ները նոր տնօրեններ ունեն: ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի համաձայն` «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Վարդան Սահակյանը, իսկ ‹‹Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն` Վահե Սարգսյանը: «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնների համար նախարարությունը մրցույթ է հայտարարել: Մրցույթի վերաբերյալ մանրամասները` այստեղ:

Հիշեցնենք, որ դեռեւս թափուր է նաեւ «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:

Հունիս 04, 2014 at 18:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր