

ԷկոԼուր
Գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը մոտ 61,969.9 հազար դրամ է հատկացնում Երեւանի եւ մարզերի անտառապատման աշխատանքների համար։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հունիսի 12-ի նիստում։
- Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում շուրջ 31 հեկտար տարածքի վրա անտառապատման աշխատանքների իրականացման համար կհատկացվի 4,167.9 հազար դրամ։
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատաքների իրականացման համար կտրամադրվի 16,297.18 հազար դրամ։
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատաքների իրականացման համար կհատկացվի 19,745.62 հազար դրամ։
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատաքների իրականացման համար կհատկացվի 17,311.33 հազար դրամ։
- Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերը լրացնելու նպատակով կհատկացվի 4,447.9 հազար դրամ:
Հունիս 12, 2014 at 19:48
