Կառավարությունն աջակցում է Վարդենիսում փոթորիկից տուժածներին

Կառավարությունն աջակցում է Վարդենիսում փոթորիկից տուժածներին

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունըաջակցություն է ցուցաբերում հունիսի 29-ի փոթորիկից Վարդենիսում տուժածներին: Գործադիրի հուլիսի 3-ի որոշմամբ տուժած տնտեսություններին որպես անհատույց աջակցություն տրամադրվել է մետաղապլաստե բլոկով ցինկապատ մետաղական թիթեղ, արտասահմանյան պրոֆիլով պատուհաններ: Այս մասին նշված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ  Վարդենիս քաղաքում ուժեղ փոթորիկի պատճառով փլվել է տասնյակից ավելի տուն, արմատախիլ են եղել ծառեր, իսկ քաղաքի էլեկտրաէներգիան և գազամատակարարումը դադարեցվել էր: Հունիսի 30-ին քաղաքի բնակիչներն  փակել էին Վարդենիս մտնող ճանապարհը և պահանջում էին, որ կառավարության անդամները գան եւ իրենց օգնություն ցուցաբերեն:

Հուլիս 03, 2014 at 17:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր