Կյանքից հեռացավ ԷկոԼուրի տնօրեն Գագիկ Քոչինյանը

Կյանքից հեռացավ ԷկոԼուրի  տնօրեն Գագիկ Քոչինյանը

ԷկոԼուր

Սույն թվականի հուլիսի 29-ի երեկոյան կյանքից հեռացավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի տնօրեն  Գագիկ Քոչինյանը։ ԷկոԼուրի ողջ անձնակազմը սգում է սիրելի տնօրենի անժամանակ մահը։ Ցավակցում ենք Գագիկ Քոչինյանի կնոջը՝ Ինգա Զարաֆյանին, եւ նրա բոլոր մտերիմներին։

Գագիկ Քոչինյանը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի որդին է։ Նա ազգի նվիրյալներից էր, որ Արցախյան հերոսամարտի տարիներին առաջին գծում էր որպես մահապարտ։ Փորձառու վիրաբույժ էր, հավատարիմ ընկեր, սիրող ամուսին ու հոգատար տնօրեն։

Մեր սիրելի տնօրենի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին՝ ժամը 18։00-ին, «Էնջլ» սգո սրահում (Թբիլիսյան խճուղու վրայով գնալով Հայռուսգազարդի մոտից շրջանցում կատարել եւ  առաջին լուսաֆորից թեքվել աջ եւ գնալ 20 մետր մինչեւ 29/1 հասցեն): Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, «Էնջլ» սգո սրահից։

Հուլիս 30, 2014 at 11:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր