Կառավարությունը 2 միլիարդ դրամ հատկացրեց Սեւանը ձկնաբուծարանի վերածելու համար

Կառավարությունը 2 միլիարդ դրամ հատկացրեց Սեւանը ձկնաբուծարանի վերածելու համար

ԷկոԼուր

Չնայած Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրի ռիսկերին՝ կառավարությունը շտապում է գումարներ հատկացնել ծրագրի իրականացման համար: Օգոստոսի 21-ին գործադիրը որոշեց Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով անհատույց հատկացնել 2 միլիարդ ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: Աղբյուրի համաձայն՝ նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան և ձկան վերամշակման գործարան, որոնց հիմնման համար անհրաժեշտ է համապատասխանաբար 3 միլիարդ և 600 միլիոն ՀՀ դրամ: Առաջին փուլի ծախսի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարը 2 մլրդ ՀՀ դրամ է:

Ծրագրի ռիսկերից են՝

1. «Արհեստական եղանակով բուծվող ձկան, այդ թվում իշխանի եւ այլ հիդրոբիոնտների մասշտաբային աճն ամենից հաճախ ուղեկցվում է ջրային էկոհամակարգերի դեգրադացիայով, աճող օբյեկտների եւ բնական ջրամբարների աբորիգեն ներկայացուցիչների շրջանում զանգվածային հիվանդությունների բռնկումով, ձկների վրա ապակայունացնող ազդեցության ուժեղացմամբ, բնական եւ անտրոպոգեն ծագման սթրեսային տարբեր գործոններով» (Маклакова и др.,2009; др., Казимирченко, 2006):

2. «Աճեցվող ձկան եւ կերի մնացորդի նյութափոխանակության արտադրանքի ծավալների  ավելացման դեպքում ավելանում է անտրոպոգեն ազդեցությունը, եւ տեղի են ունենում ջրային էկոհամակարգերի վիճակի զգալի փոփոխություններ, որոնք  դրսեւորվում են որոշ հիդրոքիմիական ցուցանիշների փոփոխությամբ (ազոտի, ֆոսֆորի եւ այլ տարրերի միավորում), հիդրոգիբրիտների կենսագործական գործընթացների իրականացման վրա ազդեցության ուժեղացմամբ (վերատադրողական համակարգի խախտում, քաշային չափսերի ցուցանիշների խախտում եւ այլն) եւ նաեւ ջրային կառույցների քանակական եւ որակական ցուցանիշների փոփոխությամբ: Աղտոտման աղբյուրի ուժեղ ազդեցության դեպքում ինչպես առանձին օրգանիզմներում, այնպես էլ ողջ էկոհամակարգում առաջանում են էական, ամենից հաճախ անդառնալի փոփոխություններ: Էկոհամակարգն անցնում է գործելու այլ մակարդակի, կարող է փոխվել նույնիսկ ջրամբարի  բերքատվությունը» (“Способ оценки влияния садковой аквакультуры на состояние водной экосистемы (RU 2447435)”, Л.Рыжков, Петрозаводск, 2004):

3. «Սաղմոնի բուծումը եւ ինդուստրիալ ցանցավանդակային սաղմոնաբուծությունը հանգեցնում են ձկների վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների տարածման: Տվյալ դեպքում որպես ռիսկի չափանիշներ են հանդես գալիս տարածաշրջանում (բնական կամ արհեստական պայմաններում) ձկնային օրգանիզմների համար նոր պաթոգենների ի հայտ գալը, ինչպես նաեւ արդեն իսկ գոյություն ունեցող պարազիտներ եւ հիվանդություններ առաջացնող միկրոօրգանիզմների քանակի ավելացումը” («Разработка комплексных методов сохранения разнообразия эксплуатируемых популяций проходных видов лососёвых рыб в северных и дальневосточных регионах России», Мурманский морской биологический институт Кольского научного центра РАН, Государственный контракт N 02.515.12.5003 от 04 августа 2008 г.):

4. «Ամսվա մեջ մեկ անգամից ավելի ցանցավանդակային  եղանակով աճեցրած սաղմոնի օգտագործումը ավելացնում է քաղցկեղով հիվանանալու ռիսկը:  Աճեցված սաղմոնը պարունակում է 10 անգամ ավելի շատ պոլիքլորացված դիֆենիլ եւ դիոկսին, քան վայրի սաղմոնը: Կանոնավոր կերպով ցանցավանդակային եղանակով աճեցված ձկան օգտագործումը հանգեցնում է տեսողության, հետ կապված խնդիրների, քանի որ կերը պարունակում է կանտակսանտին: Կանտակսանտինի բարձր պարունակությունը առաջացնում է աչքի ծիածանաթաղանքի քայքայում:  Սաղմոնի ակվակուլտուրան ձկան բուծում է ֆերմաներում` ծովում տեղադրված ցանցավանդակներում: Յուրաքանչյուրում կերակրվում է բավականին շատ մանրաձուկ, եւ հենց այնտեղ ել հրաշալի պայմաններ են ստեղծվում տարբեր հիվանդությունների համար, որոնց համար ֆերմերներն օգտագործում են հակաբիոտիկներ եւ այլ դեղեր, ինչը լուրջ հետեւանքների է հանգեցնում: Մարդը, սնվելով ցնցավանդակային եղանակով աճեցված սաղմոնով, ստանում է զգալի քանակությամբ այդ նյութերից: Բացի այդ, կյանքը սահմանափակ տարածության մեջ նպաստում է ձկների մեջ ոչ միայն տարբեր հիվանդությունների առաջացմանը, այլեւ պարազիտների բազմացմանը» (Двинско-Печорское территориальное управление Росрыболовства, 2014):

Օգոստոս 25, 2014 at 11:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր