

ԷկոԼուր
Արարատյան դաշտի ջրավազանային կառավարմանն պլանի մշակման համար գործադիրը օգոստոսի 4-ի որոշմամբ 40 միլիոն դրամ է հատկացնում ՀՀ բնապահպանության նախարարությանը: Կառավարման պլանի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Արարտայան դաշտում առաջացած ջրային ռեսուրսների աղետալի վիճակով: Պլանն իր մեջ ներառելու է Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման պլանները: Ըստ պաշտոնական տեղեկատվության` Պլանի մշակմամբ եւ իրագործմամբ հավասարակշռվելու են ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, բացահայտվելու են ջրավազանում արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, նախանշվելու են դրանց կանխարգելման և նվազեցման միջոցառումները:
Արարատյան դաշտի ջրավազանային պլանի մշակման ժամկետի ավարտը մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ն է:
Հիշեցնենք, որ վերջին տարիների ընթացքում ջրային ռեսուրսների վատ կառավարման և պատկան մարմինների անտարբերության արդյունքում Արարատյան արտեզյան ավազանի հաշվեկշիռն ամբողջությամբ խախտվել է, ինչի արդյունքում Արարատյան դաշտում ստեղծվել է աղետալի վիճակ:
Սեպտեմբեր 05, 2014 at 13:16
