

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից վերջին երկու ամիսների ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների և փայտանյութի տեղափոխման 92 դեպք: Դրանց համար ահմանվել է 9.2 միլիոն ՀՀ դրամի վարչական տուգանք և հաշվարկվել 3.4 միլիոն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կպերի վարչությունը: Աղբյուրի համաձայն` ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետունի Քամալյանը հայտնել է, որ միայն մեկ օրվա ընթացքում իրականացրած օպերատիվ ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված փայտանյութի տեղափոխման 11 դեպք, ինչի արդյունքում սահմանվել է 1.1 մլն դրամի վարչական տուգանք և հաշվարկվել 800 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀ բնապահպանության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և փայտի ձեռքբերումից: Նախարարությունը հետևողական է լինելու բնապահպանական նորմերի խախտումները բացահայտելու և օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու գործում:
Սեպտեմբեր 11, 2014 at 17:08
