Եղանակի ցրտելուն զուգահեռ ավելացել են «Դիլիջան» ազգային պարկից ծառահատումները

Եղանակի ցրտելուն զուգահեռ ավելացել են «Դիլիջան» ազգային պարկից ծառահատումները

ԷկոԼուր

Եղանակի ցրտելուն զուգահեռ ավելացել են «Դիլիջան» ազգային պարկից ծառահատումները: ՀՀ բնապահպանության նախարարությունը շարունակում տեղեկատվություն տարածել պարկից ծառահատումների, անտառախախտումների վերաբերյալ:

««Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և կազմել են  անտառխախտման 5 արձանագրություն`  68 ծառ  անտառից ապօրինի դուրս բերման համար,  որից N 008  անտառխախտման արձանագրությունը կազմվել է  22.09.2014 թվականին «Դիլիջան» տեղամասի 6-րդ  պահաբաժնում Աշոտ Յուրայի Հարությունյանի  նկատմամբ /1 կանգուն  ծառի ապօրինի հատում/,  N 009 անտառխախտման արձանագրությունը  կազմվել է 20.09.2014 թվականին «Դիլիջան» տեղամասի 5-րդ պահաբաժնում Դավիթ Գառնիկի Դավթյանի նկատմամբ  /2 կանգուն  ծառի ապօրինի հատում/, N 010  անտառխախտման արձանագրություն   կազմվել է  23.09.2014 թվականին «Շամախյան» տեղամասի 1-ին պահաբաժնում` անհայտ անձի կողմից ապօրինի  հատված 23 կանգուն  ծառի  համար  և  N 011 անտառխախտման արձանագրությունը կազմվել   է 23.09.2014 թվականին  «Շամախյան»   տեղամասի  1-ին պահաբաժնում`  անհայտ անձի կողմից ապօրինի հատված 23 ծառի համար, N 012 անտառխախտման արձանագրությունը  կազմվել է 23.09.2014 թվականին «Շամախյան» տեղամասի 1-ին պահաբաժնում` անհայտ անձի  կողմից ապօրինի հատված 19 ծառի համար:

Անտառխախտման վորոհիշյալ հինգ արձանագրություններն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկվում է»,- նշված է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Հոկտեմբեր 01, 2014 at 11:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր