Ապօրինի անտառահատումների, ձկնորսության եւ ջրօգտագործման համար նշանակվել է 1.76 միլիոն դրամի տուգանք

Ապօրինի անտառահատումների, ձկնորսության եւ ջրօգտագործման համար նշանակվել է 1.76 միլիոն դրամի տուգանք

ԷկոԼուր  

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 27-31.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.76 միլիոն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 990.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.38 միլիոն դրամ գումար:   Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Աղբյուրի համաձայն` մասնավորապես Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման ութ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0 հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի ութ որոշում:

 Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման երեք  գործի քննության  արդյունքում  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 139.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0 հազ.դր  գումարի վարչական տուգանքի որոշում:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 343.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և և հաշվարկվել է 486.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 200.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի տարածքում առկա խորքային հորի  վրա տեղադրված կապարակնիքի պահպանությունը չապահովելու համար կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման  չորս գործի քննության  արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0 հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի  որոշումներ:

Վայոց ձորի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված   ապօրինի  ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում Աբովյան քաղաքում առգրավվել Է 15 հատ տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկ: Ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 11.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:   

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Նոյեմբեր 04, 2014 at 13:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր