Կյանքից հեռացել է Վլադիմիր Մովսիսյանը

Կյանքից հեռացել է Վլադիմիր Մովսիսյանը

ԷկոԼուր

Ծանր հիվանդությունից հետո, 81 տարեկան հասակում, նոյեմբերի 5-ին մահացավ հայտնի հասարակական և քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը:

Վլադիմիր Մովսիսյանը ծնվել է Սպիտակի տարածաշրջանի Շենավան համայնքում, Հայաստանի ԽՍՀ-ում: Իր կյանքի ընթացքում նա զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ՝ գյուղական ակումբի ղեկավարի պաշտոնից հասնելով մինչև Հայկական ԽՍՀ-ի նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնին 1984-1990 թթ. և 1990 թ. Հայաստանի կոմունիստական ​​կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնին: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1996թ., նա նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում, այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար: 2004 թվականից Վլադիմիր Մովսիսյանը զբաղեցրել է ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: 2008 թվականից նա գլխավորել է Սեւանա լճի հիմնահարցերի փորձագիտական հանձնաժողովը, իսկ 2012 թվականից ՀՀ նախագահին կից Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը:

Վլադիմիր Մովսիսյանի հողարկավորության կազմակերպման համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Նոյեմբեր 05, 2014 at 17:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր