

ԷկոԼուր
Նոյեմբերի 19-ին գործադիրը սահմանեց Հանրային ծանուցման և քննարկման իրականացման կարգը:
Նշենք, որ այս կարգի սահմանումը պահանջվում էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքով:
Կարգում նշված են, թե ինչպես պետք է ներկայացվեն բնապահպանական փորձաքննություն նախագծերը, ինչպես եւ որտեղ պետք է անցկացվեն հասարակական լսումները, կազմվի արձանագրությունը:
Կարգի համաձայն` Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլերում փորձաքննական կենտրոնն իր պաշտոնական կայքում տեղադրում է հիմնադրույթային փաստաթղթին կամ նախատեսվող գործունեությանն առնչվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները և ոչ տեխնիկական լեզվով գրված փաստաթղթերի ամփոփ բովանդակությունը, լսումների արձանագրությունն ու տեսաձայնագրությունը:
Ուշագրավ է այն փաստը, որ հանրության կարծիքը համարվում է դրական, եթե քննարկումներին ոչ մեկը չի ներկայանում, կամ դիտողություններ ու առաջարկություններ չի ներկայացվում:
Նոյեմբեր 20, 2014 at 18:27
