

ԷկոԼուր
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում կձեւավորվի Միջգերատեսչական տեղեկատվական կենտրոն, որի նպատակն է հզորացնել պետության տեղեկատվական քաղաքականությունն ու ճգնաժամային կառավարման արդյունավետությունը: Այս մասին դեկտեմբերի 3-ին Մատենադարանում անցկացվող «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» խորագրով երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀԳԾ համակարգող, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:
«Պիտի ստեղծենք բոլոր տեսակի վտանգների ու ռիսկերի, դրանց նվազեցման ուղիների, կառավարման մարմինների պլանների ու գործողությունների, բնակչության վարքականոնների, առաջին օգնության հիմունքների վերաբերյալ տեղեկատվական, խորհրդատվական, ճանաչողական եւ ուսուցողական նյութերի հանրամատչելի շտեմարան»- ասաց Նիկոլայ Գրիգորյանը:
Կձևավորվի 2015 թ. մարտին Սենդայում կայանալիք աղետների ռիսկի նվազեցման երրորդ համաշխարհային կոնֆերանսին ներկայացվելիք արտակարգ իրավիճակների հանրային իրազեկման ոլորտի առաջարկների վերջնական փաթեթը։
Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաեւ դեկտեմբերի 4-ին:
Դեկտեմբեր 03, 2014 at 17:24
