

ԷկոԼուր
Հայաստանը դառնում է «Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության E5P հիմնադրամի անդամ: Այս մասին որոշումը գործադիրն ընդունեց սույն թվականի դեկտեմբերի 4-ին:
«Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայր գործընկերություն E5P» հիմնադրամը ստեղծվել է 2009թ-ին: Հիմնադրամի նպատակն է ԵՄ արևելյան գործընկերության երկրներում էներգախնայողության բնագավառում իրականացվող ծրագրերին աջակցելը: ՎԶԵԲ, ԵՆԲ, ՀՆԲ, ՀԲՖԿ, ՎԶՄԲ, ՄՖԿ (EBRD, EIB, NIB, NEFCO, IBRD, IFC) ֆինանսական կազմակերպությունները հանդես են գալիս որպես իրականացնող գործակալություններ: ԵՄ Արևելյան գործընկեր երկները ԵՄ-ի և այլ դոնոր երկների հետ նույնպես խորհրդանշական ներդրում են ունենում հիմնադրամին: Ներդրման համաձայնագրի կնքումը և ներդրում-անդամավճարի առաջին մասնաբաժնի փոխանցումը հասանելի կդարձնեն հիմնադրամի միջոցների օգտագործումը:
Հիմնադրամին՝ Հայաստանից ակնկալվող ներդրում-անդամավճարը կազմում է 1 միլիոն եվրո 5 տարվա ընթացքում, որի դիմաց E5P հիմնադրամից ակնկալվում է ստանալ 20,0 մլն եվրո դրամաշնորհ և շուրջ 80-100 մլն եվրո վարկային և դրամաշնորհային միջոցներ: Հիմնադրամին՝ Հայաստանից ակնկալվող ներդրում-անդամավճարը կազմում է 1 միլիոն եվրո 5 տարվա ընթացքում, որի դիմաց E5P հիմնադրամից ակնկալվում է ստանալ 20,0 մլն եվրո դրամաշնորհ և շուրջ 80-100 մլն եվրո վարկային և դրամաշնորհային միջոցներ: Դրամաշնորհային 20,0 մլն եվրոն կուղղվի տնտեսության բոլոր ճյուղերին: Միջոցների ներգրավումը հնարավորություն կտա իրականացնել էներգախնայողության բնագավառում անհրաժեշտ և կարևոր ծրագրեր, մասնավորապես քաղաքային համայնքներում կեղտաջրերի և կոշտ թափոնների վերամշակման կայանների բազայի վրա էներգաէֆեկտիվ էլեկտրաէներգիա արտադրող կայանների կառուցում:
Դեկտեմբեր 06, 2014 at 12:53
