ՀՀ վարչապետը հանձնարարեց ներկայացնել անտառամերձ համայնքներին վառելանյութով ապահովելու խնդրի լուծման տարբերակներ

ՀՀ վարչապետը հանձնարարեց ներկայացնել անտառամերձ համայնքներին վառելանյութով ապահովելու խնդրի լուծման տարբերակներ

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է անտառի համար պատասխանատու գերատեսչություններին ներկայացնել անտառամերձ համայնքներին վառելանյութով ապահովելու խնդրի լուծման տարբերակներ եւ բացառել ապօրինի անտառահատումները: Այս հանձարարականը ՀՀ վարչապետը տվեց ՀՀ կառավարությունում  տեղի ունեցած ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ժամանակ:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով անտառապատ է Հայաստանի 11 տոկոսը, իսկ ոչ պաշտոնական տվյալնեով 7-8 տոկոսը: Պաշտոնական տվյալներով` ՀՀ բնապահպանության նախարարության իրավասությանն է հանձնված շուրջ 100 հազար հեկտար հատուկ պահպանվող անտառային տարածք, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` շուրջ 344.2 հազար հեկտար պետական անտառային հողերի կառավարումը, որից անտառածածկ են շուրջ 277,1 հազար հեկտարը:

2015թ-ի բյուջեով անտառապահպանական ծառայությունների համար նախատեսված է 1,201,229.9 հազար դրամ, իսկ անտառային պետական մոնիտորինգի իրականացման համար`54,573.5 հազար դրամ:

Դեկտեմբեր 09, 2014 at 18:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր