Բնապահպանական խախտումների հայտնաբերման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 1,86 միլիոն դրամ գումար

Բնապահպանական խախտումների հայտնաբերման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել  1,86 միլիոն  դրամ գումար

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 09-12.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.2 միլիոն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 61.7 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,86 միլիոն դրամ գումար:                          

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի վեց որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում  և հաշվարկվել է 58.7հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:   

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցի ընթացքում հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցի ընթացքում  հայտնաբերված նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  փայտանյութի ապօրինի տեղափոխման գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 600.0 հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի վեց որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  40հատ  «սիգ» տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 3.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  87 հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիր:

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  44 հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական  խանգարումներ ունեցող երեխաների հատուկ  կրթահամալիր:

Դեկտեմբեր 16, 2014 at 13:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր