«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը հակասում է հասարակության շահերին

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը հակասում է հասարակության շահերին

ԷկոԼուր

«Իրավունքների պաշտպանությունն առանց սահմանների» ՀԿ-ի կարծիքով «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի պահանջներին:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն է ներկայացրել այս օրինագիծը, որը նախատեսվում է, որ կըդունվի մինչեւ տարեվերջ օրինագծի վերաբերյալ  «Իրավունքների պաշտպանությունն առանց սահմանների» ՀԿ-ի Կարծիքում մասնավորապես նշված է. «… կարծում ենք, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի առաջարկվող նախագիծը հակասում է ոչ միայն քաղաքացիական օրենսդրությամբ իրավաբանական անձանց, այդ թվում նաև առևտրային կազմակերպությունների,լիակատար ընկերակցությունների (տես ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի Գլուխ 2, Գլուխ 3-ը) սահմանված կարգավորումներին, այլև հանդիսանում է Կոնվենցիայի (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիա) 11-րդ հոդվածով ահմանված ազատության միջամտություն: Մասնավորապես` Կազմակերպության ներքին կառավարման և ֆինանսական հաշվետվողականության վերաբերյալ պարտադիր կանոնների սահմանումը ընդունվելու դեպքում կհանգեցնի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտմանը:

Գործող օրենսդրության կարգավորումները և վերահսկողության համակարգը վկայում է, որ կիրառվող օրենսդրության շրջանակներում հասարակական կազմակերպությունների ֆինանսական գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունն արդեն իսկ արդյունավետորեն ապահովված է: … Այս առումով, անհասկանալի է, թե ֆինանսական հաշվետվությունների պարտադիր հրապարակման և հասարակական կազմակերպությունների ֆինանսական գործունեության նկատմամբ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից լրացուցիչ վերահսկողության սահմանումը իրավաչափ ինչ նպատակ է հետապնդում: Առավել ևս, երբ գործող օրենսդրական կարգավորումներով իրավաբանական այլ անձնանց, այդ թվում նաև առևտրային, ձեռնարկատիրական գործունեություն իրականցնող կազմակերպությունների համար նմանատիպ լրացուցիչ վերահսկողության պահանջներ չեն կիրառվում:

Ավելին` գործող օրենսդրական կարգավորումների և առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համադրումը վկայում է, որ հասարակական կազմակերպությունների նկատմամբ պարտադիր աուդիտի անցկացման և ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջը վերջիններիս կարող է ենթարկել է չարդարացված կրկնակի հաշվետվողականության և կարող է հանգեցնել պետության կողմից հասարակական կազմակերպությունների նկատմամբ չհիմնավորված խտրական վերաբերմունքի:

Ինչպես երևում է Օրենքի նախագծի համար ներկայացված հիմնավորումներից, այն չի ապահովում միավորումների ազատության իրավունքի միջամտությունն/սահմանափակումը պետության կողմից: Այս պարագայում, օրենքի առաջարկվող նախագծի հիմնավորումները ողջամիտ և բավարար չեն համոզելու, որ հասարակական կազմակերպությունների խորհրդի նիստերին արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցության, կառավարման մարմինների որոշումների պատճեների կամ այլ փաստաթղթերի տրամադրմադրման օրենսդրական կարգավորումը հետապնդում է իրավաչափ նպատակ: Առավել ևս, երբ բացակայում է հիմնավորումը, թե ինչպիսի սուր սոցիալական պահանջի պաշտպանություն է ապահովելու նման կարգավորումը և այն, որ նման կարգավորումն այն միակ և ամենավերջին միջոցն է, որը հնարավորություն կտա արդյունավետորեն իրականացնել սուր սոցիալական պահանջի պաշտպանությունը: Առավել ևս այն դեպքում, երբ գործող օրենսդրության շրջանակներում համապատասխան պետական կառավարչական լիազորություն ունեցող այլ մարմիններն արդեն իսկ օժտված են կազմակերպությունների գործունեության արդյունավետ վերահսկողության և հնարավոր չարաշահումների բացահայտման լիազորություններով:

Նեկայացված օրենքի նախագիծը հստակ սահմանում է հասարակական կազմակերպությունների կառավարման պարտադիր ձև (տես սույն փաստաթղթի Նախապատմություն բաժինը) և որպես բարձրագույն մարմին` սահմանում Ժողովի պարտադիր գործունեությունը: Ավելին` Օրենքի նախագիծը պարտավորեցնում է նաև սահմանել Ժողովի գործունեության կարգը և գումարման ժամկետները: Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով հերթական Ժողովների գումարման համար սահմանվում է ոչ ուշ, քան 5 տարվա պարբերականություն, իսկ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է Ժողովներ գումարելու տարեկան պարտականություն: Ժողովի տարեկան գումարման պահանջը պարտադիր է, քանի որ առանց վերջինիս հաստատման կազմակերպությունը չի կարող գործունեության վերաբերյալ հաշվետվությունները հրապարակել:

Չնայած հաշվետվությունների պարտադիր հրապարակման պարտականությունը մատնանշվում է միայն Օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվետվություն ներկայացնելու պարտականություն ունեցող կազմակերպությունների վրա, այնուամենայնիվ, Օրենքում բացակայում է նման կազմակերպությունների տարբերակումը և հետևաբար այդ դրույթը տարածվում է բոլոր հասարակական կազմակերպությունների վրա ընդհանուր կարգով:

Այս առումով, Օրենքը հակասում է ոչ միայն հասարակական կազմակերպությունների գործունեության համար սահմանված միջազգային ստանդարտներին, այլև Օրենքի շրջանակներում սահմանված սկզբունքներին, որով կամզակերպություններին վերապահվում է կազմակերպման կառուցվածքի սահմանման ինքնուրույնություն:

Հանձինս կազմակերպությունների կառավարման կարգի, գործունեության վերաբերյալ հաշվետվությունների, պարտադիր աուդիտի անցկացման պահանջի, Օրենքն անհամաչափ և ոչ իրավաչափ միջամտություն է նախատեսում հասարակական կազմակերպությունների գործունեությանը: Օրենքի փոփոխությունները հնարավորություն են ընձեռում այդ նույն օրենքի երկու երկու կամ ավելի խախտումների դեպքում դիմել դատարան` Կազմակերպության հարկադիր լուծարման պահանջով: Այս առումով, նման կարգավորումը հանդիսանում է միավորումների ազատության իրավունքի ուղղակի խախտում»:

Դեկտեմբեր 16, 2014 at 15:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր