

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, կողմերը քննարկել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը:
Դեսպան Միկիսկան առաջարկել է շարունակել համագործակցությունը վտանգավոր նյութերի և թափոնների համահունչ կառավարման ոլորտում, մասնավորապես, ՆԱՏՕ-ի` «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել ժամկետանց թունաքիմիկատների ոչնչացման հիմնախնդրի լուծման համար տեխնիկական և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում:
Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով այցելության և համագործակցության պատրաստակամության համար, իր կողմից հույս է հայտնել, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների համատեղ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունները բազում նոր ծրագրերի հիմքն են լինելու:
Այս համատեքստում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման, մթնոլորտային օդի պահպանության, հողերի պահպանության և ռեկուլտիվացման, Հայաստանում էկոտուրիզմի զարգացման, ԲՀՊՏ-ների արդյունավետ և կայուն կառավարման ոլորտներում:
Երկու երկրների բնապահպանական գերատեսչությունների ստորագրած համատեղ հռչակագրի շրջանակներում շարունակվելու է համագործակցությունը «Դիլիջան» և «Կրկնոշ» ազգային պարկերի միջև:
Փետրվար 09, 2015 at 17:37
