

ԷկոԼուր
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին 2014թ-ին իրականացվել են նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների խնամք 191.0 հեկտար տարածքում, հիմնադրվել է 0.5 հեկտար տարածքով տնկարան: Այս մասին նշված է «ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2014թ-ի գործունեության հիմնական ուղղություններն ու արդյունքները» հաշվետվության մեջ:
Աղբյուրի համաձայն` 2014թ-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում շաբաթօրյակների միջոցով իրականացվել են նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում 12.8.հա տարածքի վրա:
Անտառների վերականգնման զարգացման հիմնադրամի աջակցությամբ Արծվաբերդի, Ճամբարակի եւ Գյումրիի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառային հողերում իրականացվել են անտառապատման աշխատանքներ 35 հա տարածքում:
Հաշվետու տարում տերեւակեր վնասատուներով եւ հիվանդություններով վարակված 6.3 հազար հեկտար անտառածածկ տարածքներում իրականացվել են ավիաքիմիական պայքարի միջոցառումներ:
«Թեղուտ» ՓԲԸ-ի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջեւ կնքված պայմանագրով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի եւ Լալվարի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացվել են անտառապատման աշխատանքներ 13.0 հա տարածքում եւ լրացման աշխատանքներ 44.4 հա տարածքի վրա:
Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար պաշտոնական տվյալներով հատման ենթակա անտառը 357 հեկտար է, փոխարենը որպես փոխհատուցում տնկվելու է 714 հա անտառ:
Փետրվար 26, 2015 at 14:01
