Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետազոտությունը նախ և առաջ պետք է ցնցեր ՀՀ առողջապահության նախարարությանը

Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետազոտությունը նախ և առաջ պետք է ցնցեր ՀՀ առողջապահության նախարարությանը

ԷկոԼուր

2013 թվականին Հայաստանի Ամերիկյան համալսարանը երեխաների արյան մեջ կապարի պարունակության բացահայտման վերաբերյալ հետազոտություններ է անցկացրել Լոռու մարզի երկու հանքարդյունաբերական քաղաքներում՝ Ախթալայում և Ալավերդիում: Համեմատության համար ուսումնասիրություններ են անցկացվել նաև Երևան քաղաքի Էրեբունի համայնքում: Ընդհանուր հետազոտվել է 4-6 տարեկան 169 երեխա. 39՝ Ախթալայում, 69՝ Ալավերդիում, 54՝ Երևանում: Արդյունքները ցույց տվեցին, որ Ախթալայում և Ալավերդիում երեխաների արյան մեջ կապարի պարունակությունը միևնույն մակարդակի վրա է և էականորեն ավելին է, քան Երևանի երեխաների արյան մեջ: Հետազոտողները նաև ստուգել են կապարի և մկնդեղի պարունակությունը հողի մեջ, ընդ որում, նաև որոշել են ֆոնային կոնցենտրացիան: Արդյունքում, չնայած նրան, որ ֆոնային կոնցենտրացիայի որոշման ժամանակ դիտվել է և կապարի, և մկնդեղի և քրոմի և կադմիումի բարձր պարունակություն, որոնք ֆոնային առավելագույն խտությունը գերազանցում են բազմակի անգամ: /տես. Հետազոտություն/:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ Ազգային ժողովում հարց և պատասխանի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, ասաց: «Վիճակագրական տվյալներից կարող եմ ասել, որ ամենբարձր ուռուցքային հիվանդություններվ մարզը դա բացարձակ այն մարզերը չեն, որտեղ այդ արդյունաբերական հզորություններն են կուտակված: Եթե խոսքը գնում է Լոռու մասին, 4-րդ տեղն է գրավում: Երեւան, Կոտայք, երրորդ եւ չորրորդ տեղը իրար հետ կիսում են Տավուշն ու Լոռին: Առանձին ուսումնասիրություններ են արվել ջրի, հողի եւ նաեւ օդի: Եւ 2015թ-ին շարունակվելու է: Մասնավորապես Ախթալայի օդի հետ կապված խնդիրները` 15թ-ին, մնացածն արդեն արված են, եւ միաժամանակ, ըստ ուսումնասիրության տվյալների, որեւիցե շեղումներ հայտնաբերված չեն այդ հատվածում, բացի ֆոնային նրանց կուտակումներից: Եթե խոսքը գնում է հանքերի մասին,այդ հողերում ֆոնային բարձր կուտակումներ կլինի»:

Հրավիրում ենք առողջապահության նախարարի ուշադրությունը այն հանգամանքին, որ պնդումը այն մասին, որ Ախթալայում ֆոնային կոնցենտրացիան բարձր է, բայց գերազանցում չկա, չի համապատասխանում Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետազոտությունների տվյալներին: Երկրորդ, առողջության վրա ազդում է օրգանիզմում թունավոր մետաղների կուտակումը, այլ ոչ թե աղտոտող աղբյուրների բաժանումը ֆոնայինի կամ այլնի, ինչը և տեղի է ունենում մարդկանց հետ, որոնք բնակվում են ծանր և թունավոր մետաղներով աղտոտված տարածքներում:

Ապրիլ 15, 2015 at 13:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր