

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը անտառատնկման եւ անտառի խնամքի համար սույն թվականի ապրիլի 30-ին որոշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 49,902.5 հազար դրամ:
Այս գումարները ծախսվելու են`
- «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում (2-րդ փուլ) շուրջ 31 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքների իրականացման համար (4,170.0 հազար դրամ)
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 100 հեկտար տարածքի կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման համար` (14,730.0 հազար դրամ)
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների իրականացման համար (2,500.0 հազար դրամ)
- Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 հեկտար տարածքի ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների իրականացման համար (5,280.0 հազար դրամ)
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների իրականացման համար (4,890.0 հազար դրամ)
- Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերը լրացնելու նպատակով (18,332.5 հազար դրամ):
Մայիս 05, 2015 at 13:17