Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային տարածքում, Ադրբեջանում

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային տարածքում, Ադրբեջանում

ԷկոԼուր

Մայիսի 26-ին, ժամը 04.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.49-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.170 և արևելյան երկայնության 44.000 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան), օջախի 10 կմ խորությամբ և 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

ՀՀ տարածքում ստորգետնյա ցնցում չի զգացվել:

Մայիսի 26-ին, ժամը 05.40-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.390 և արևելյան երկայնության 46.440 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ և 4,5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:

ԼՂՀ տարածքում ստորգետնյա ցնցումներ զգացվել են Մարտակերտ և Ասկերան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ-ը։

Մայիս 26, 2015 at 09:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր