

ԷկոԼուր
Արդեն մի քանի օր է, սկսել է գործել «Շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման կարգը»: Այն գործադիրը հաստատեց սույն թվականի մայիսի 27-ին:
Ըստ վնասի գնահատման կարգի`հնարավոր տնտեսական վնասը հաշվարկվելու է` հիմնվելով հողային ռեսուրսների, մթնոլորտի վրա, ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով պատճառված վնասի ազդեցության արժեքային գնահատման վրա:
Հնարավոր տնտեսական վնասի և հատուցման հաշվարկները իրականացվելու են ձեռնարկողի կողմից կամ նրա պատվերով:
Վնասի հատուցման կարգի համաձայն` Շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասի հատուցումը ներառելու է նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում ազդեցություն կրող շրջակա միջավայրի բաղադրիչների հատուցման վճարների հանրագումարը՝ գումարային արտահայտությամբ:
Հատուցման վճարների հաշվարկման համար կիրառվելու են «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշմամբ սահմանված դրույքաչափերը: Հատուցման վճարների հաշվարկները պետք է ներկայացված լինեն նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում:
Հունիս 03, 2015 at 15:41
