«Շնորհակալ եմ, որ իրենք կան». Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բնապահպան-ակտիվիստների մասին

«Շնորհակալ եմ, որ իրենք կան». Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բնապահպան-ակտիվիստների մասին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Շրջակա միջավայրի համաշխարհային օրը և Բնապահպանի օրը,  ԷկոԼուրի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում բնապահպան-ակտիվիստների գործունեությանը:

«Ես շնորհակալ եմ, որ մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր մեզ հետ, առանց մեզ, ինքնուրույն կարողանում են ներկայացնել իրենց խնդիրը բնապահպանության ոլորտի հետ կապված: Իրենք տեսանելի են դարձնում այն բոլոր թերությունները, որոնք մենք չենք տեսնում: Իրենք ներկայացնում են այն բոլոր խնդիրները, որոնք առկա են, և մենք պարտավոր ենք լսել, հագել մարդկանց կարծիքը, և այն բոլոր խնդիրները, որոնք իրականությանը համապատասխանում են, մենք աշխատանքներով կարողանանք այդ խնդիրներին լուծում տալ: Օրվա խորհրդի առթիվ ուզում եմ շնորհավորել իրենց, ցանկանալ, որ շրջակա միջավայրում իրենք լինեն միշտ մաքուր տիրույթներում, ունենան հնարավորություն հետագա համագործակցության և հետագա պայքարի համար», - ասաց նախարար Արամայիս Գրիգորյանը:

Հունիս 05, 2015 at 19:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր