Շրջակա միջավայրին պատճառվել է 6.94.միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին պատճառվել է 6.94.միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 01–06.2015թթ ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.23 միլիոն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել է 6.94.միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  2.29մլն.դրամ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես` Տավուշի  տարածքային բաժնի  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 33,0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված 8 գործերի քննության արդյունքում կայացվել է 400,0 հազար դրամի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 5,38 միլիոն դրամ ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Երևանի  տարածքային բաժնի  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար  իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 50.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Գեղարքունիքի տարածքային բաժնի  կողմից հայտնաբերված խախտման   համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար  ֆիզիկական անձի նկատմամբ   կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամի վարչական տուգանքի չորս որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի  հայտնաբերած թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

ֆիզիկական անձի նկատմամբ   կայացվել է 80.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 4.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Երևանի տարածքային բաժնի  կողմից տնտեսվարողի մոտ իրականացված  ստուգման արդյունքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150,0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 16.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Տավուշի տարածային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1,0 միլիոն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  Սյունիքի տարածային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200,0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազար դրամ գումարի  վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 15.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ   Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 180.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 131.3 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է  վարչական երկու վարույթ:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 60.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 76.5կգ «սիգ»: Ձկները սահմանված  կարգով  հանձնվել  են  Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 4 «Հեքիաթ» մանկապարտեզներին և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Վայոց ձորի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 37.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հունիս 09, 2015 at 16:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր