ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է անտառային և հարակից տարածքներում հրդեհների առաջացման վտանգի մասին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է անտառային և հարակից տարածքներում հրդեհների առաջացման վտանգի մասին

ԷկոԼուր

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է անտառային և հարակից տարածքներում հրդեհների առաջացման վտանգի մասին: Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Համայնքների սեփականություն հանդիսացող ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մի շարք մարզերում ( մասնավորապես Արմավիր, Արարատ, Սյունիք, Արագածոտն, Տավուշ) սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը`  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել  այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը  գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարարությունը տեղեկացնում է նաև, որ արգելվում է անտառային տարածքներում

1/ Կրակ վառել

2/Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

3/Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել

4/Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լցավորել, ինչպես նաև ծխել լցավորվող մեքենաների մոտ:

Խարույկ կամ կրակ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրդեհավտանգ անտառտարածքներում սահմանել է շուրջօրյա հսկողություն:

 Անտառային հրդեհների ծագման դեպքում հորդորում ենք անմիջապես զանգահարել  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 911 հեռախոսահամարով կամ «Հայանտառ» ՊՈԱԿ հետևյալ հեռախոսահամարներով`  ժամը 900- 1800 ` 65-01-24, 65-47-28 , իսկ 1800- 900 `   077999991, 93401112  և 93715858 /բջջ./»:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

Հունիս 29, 2015 at 13:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր