Շրջակա միջավայրին պատճառվել է 16.03.միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին  պատճառվել է 16.03.միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 22-27.06.2015թթ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.46 միլիոն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 31 որոշում և հաշվարկվել է 16.03 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  12.01 միլիոն դրամի (տարվա սկզբից 144.7միլիոն դրամ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ       

Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից «Հայանտառ ՊՈԱԿ»-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 1,25միլիոն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 106.08հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված գործով կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 211.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250.0 հազար դրամի  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1.66 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան»ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերած խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար  կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 13.4 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ հատուկ պահպանվող տարածքի  պահպանության ռեժիմի  խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ     

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

       Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 609.863 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 50.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Ջրերի պահպանության ոլորտ 

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացվող ստուգման ընթացքի խոչընդոտման համար պաշտոնատար անձի նկատմամբ կայացվել է 250.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:  

Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0 միլիոն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատում և փորձաքննություն

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է  50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ հաշվետվությունն աղավաղված ներկայացնելու համար տնտեսվարողի նկատմամբ կայացվել է  50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի  վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում 

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100,0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 36.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4  որոշում և հաշվարկվել է 21.76 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 10.0կգ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը հանձնվել է «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանին:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 2.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հունիս 29, 2015 at 14:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր