Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը ՀԿ-ներին հրավիրում է համագործակցության

Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը ՀԿ-ներին հրավիրում է համագործակցության

ԷկոԼուր

Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ)  Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) ՀԿ-ներին հրավիրում է համագործակցության: Վերջինիս հրավերի մեջ ասված է. «Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հրավիրում է ազգային ոչ կառավարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ առաջադրել այնպիսի հայտեր, որոնք կօգնեն ՓԴԾ-ին ձեռնարկել նախապատրաստական գործընթաց` մշակելու իր ռազմավարությունը ԳԷՀ-ի 6-րդ գործառնական փուլի (ԳՓ) համար (2015-2018թթ.)։ Դա կներառի բազմաթիվ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի ունեցող խորհրդակցություններ, որպես առաջնահերթ ընտրված ցամաքային լանդշաֆտների ելակետային գնահատումների մշակում և 6-րդ ԳՓ-ի Ազգային Ծրագրի Ռազմավարության մշակում` աշխատանքները սերտորեն համակարգելով Հայաստանում ՓԴԾ-ի Ազգային համակարգողի և Ազգային Ղեկավար Կոմիտեի հետ։ Նշված նախապատրաստական գործընթացի հիմնական քայլերը և ակնկալվող հիմնական արդյունքները մանրամասնորեն նկարագրված են կից փաստաթղթերում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է` 2015 թ. օգոստոսի 10»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հուլիս 24, 2015 at 12:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր