Գործադիրը բնօգտագործման վճար սահմանեց Շորժայի հանքավայրի տրակտոլիտ-պերիդոտիտային ապարների համար

Գործադիրը բնօգտագործման վճար սահմանեց Շորժայի հանքավայրի տրակտոլիտ-պերիդոտիտային ապարների համար

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը  սեպտեմբերի 17-ին սահմանեց  շինանյութերի արտադրության հումք համարվող տրակտոլիտ-պերիդոտիտային ապարների մարված պաշարների համար բնօգտագործման վճարի չափը: Այն կկազմի 150 դրամ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար:

Այս ապարների համար բնօգտագործման վճարի սահմանումը պայմանավորված է «Գեգամետ պլյուս» ընկերության կողմից Շորժայի տրակտոլիտ-պերիդոտիտային ապարների հանքավայրի շահագործմամբ: Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, 2015թ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրվել է Շորժայի տրակտոլիտ-պերիդոտիտային ապարների հանքավայրի շահագործման թույլտվություն: Ներկայացած իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է  տրակտոլիտ-պերիդոտիտային ապարների մարված պաշարների համար բնօգտագործման վճարի դրույքաչափերի սահմանման անհրաժեշտությամբ:

Շորժայի տրակտոլիտ-պերիդոտիտային ապարների հանքավայրը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում և տեղակայված է համանուն գյուղից 3.2 կմ հյուսիս-արևելք, Սևանի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկի լանջերին: Հանքավայրի աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի համաձայն` հանքը զբաղեցնում է 2.65 հա տարածք, իսկ հանքավայրի լցակույտերի 2 տարածքները միասին զբաղեցնելու են 1 հա, որտեղ տարեկան տեղադրվելու է միջինը 3360.0մ3 դատարկ ապար: 01.03.2014 թ. դրությամբ հանքավայրում հաշվարկվել են 1836.0 հազար տոննա ընդհանուր քանակությամբ պորտլանդցեմենտի հավելանյութի համար պիտանի պոտենցիալ հաշվեկշռային պաշարներ, որոնցից տարեկան ստացվելու է 19763մ3 ցեմենտի հավելանյութ: Նախատեսվում է բաց եղանակով հանքավայրը շահագործել 37 տարի: Հայտում նշված չեն շրջակա միջավայրի եւ հատկապես Սեւանա լճի համար ռիսկերը: Այս մասին մանրամասները` այստեղ:

Սեպտեմբեր 18, 2015 at 14:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր