

ԷկոԼուր
Արմավիր քաղաքում հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ն կկառուցի աղբի վերամշակման գործարան եւ ջերմոցային տնտեսություն կհիմնվի: Սույն թվականի հոկտեմբերի 8-ին գործադիրը այս ծրագրի իրագործման համար որոշեց Արմավիր քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող 15 հա հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել այս ընկերությանը: Աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու համար ընկերությունը 17 մլրդ 490 մլն ՀՀ դրամի չափով (մոտ 37 միլիոն դոլլար) ներդրում է իրականացնելու:
Հողամասը գտնվում է Արմավիր քաղաքի հյուսիսային մասում` աղբավայրի հարեւանությամբ 15.0 հա մակերեսով եւ արոտ տեսակի հողատեսքը: Աղբի վերամշակումից ստացվելու է էլեկտրաէներգիա, որն օգտագործվելու է տեխնիկական նպատակներով:
Եթե 3 տարվա ընթացքում այս ծրագիրը կյանքի չկոչվի, կառավարությունը ուժը կորցրած կճանաչի իր ընդունած որոշումը:
Հոկտեմբեր 09, 2015 at 13:57
