Երկրաշարժը զգացվել է Երեւանում

Երկրաշարժը զգացվել է Երեւանում

ԷկոԼուր

Սույն թվականի հոկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 14.11-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.810 և արևելյան երկայնության 44.250 (Թուրքիա):

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հոկտեմբեր 29, 2015 at 15:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր