

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09–13.11.2015թթ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 300.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1.03 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 500.0 հազար դրամ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 3 գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1.0 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազար դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության և Երևանի տարածքային բաժնի կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 99.5կգ /186հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել Երևանի Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց, «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ, Ա. և Պ. Աբրահամյանների և Նոր-Նորքի բարեգործական ճաշարաններ, «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ:
Լոռու տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 25 հատ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն:
Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 9.0 կգ./18 հատ/ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ:
Նոյեմբեր 16, 2015 at 14:47
