Հայտնաբերված բնապահպանական խախտումների արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,2միլիոն դրամ գումար

Հայտնաբերված  բնապահպանական խախտումների արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,2միլիոն դրամ գումար

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23–27.11.2015թթ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել 760.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել է 1,3 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,2 միլիոն դրամ:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 47,5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 4 գործի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 1,26 միլոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:               

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի   հայտնաբերած հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30,0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80,0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  4 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 4 որոշում, իսկ Տավուշի  տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որս

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 34,7կգ /88հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի  լսողական խանգարումներ  ունեցող երեխաների և Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի   կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի  ապօրինի որսի համար կայացվել է 50,0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 5,5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Նոյեմբեր 30, 2015 at 15:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր