Իրանական պատվիրակության տպավորությունները Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքից

Իրանական պատվիրակության տպավորությունները Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքից

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի ղեկավարած պատվիրակությունը ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած պատվիրակության հետ, որը գլխավորել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Հոմայուն  Հայերին: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության համաձայն` երկու երկրների պատվիրակությունները համատեղ շրջայց են կատարել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, դիտարկել այնտեղ գործող ջրի շրջանառու համակարգը, ծանոթացել արտադրական և տեխնոլոգիական փուլերին: ԻԻՀ պատվիրակությունը տպավորված է եղել կոմբինատում իրականացված աշխատանքներով:

Շրջայցին հաջորդած աշխատանքային հանդիպմանը քննարկվել են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում մինչև 2017թ. ջրի լիարժեք շրջանառու համակարգի անցնելու հնարավորությունները: Կարևորվել են Արաքս գետի ջրի որակի համատեղ մշտադիտարկման հարցերը:

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնապահպանական մի շարք հարցեր` երկու պետությունների սահմանին Բարեկամության այգի ստեղծելու, էկոմիջանցքներ ձևավորելու ուղղությամբ կատարվող քայլերը:

Կողմերը գոհունակությամբ փաստել են հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները և նախանշել համագործակցության հեռանկարները:

Դեկտեմբեր 09, 2015 at 18:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր