

ԷկոԼուր
Հայաստանում ինտենսիվ անտառահատումները խիստ բացասական ազդեցություն են ունեցել անտառների վրա: Այս փաստը ընդունում է նաեւ երկրի կառավարությունը: Դեկտեմբերի 10-ին գործադրի կողմից ընդունված «ՀՀ կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագիրը» փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ անտառահատումների արդյունքում անտառը նոսրացել է, տնտեսապես բարձրարժեք կաղնուն և հաճարենուն փոխարինել են ցածրարժեք բոխին եւ անտառի ստորին գոտու տեսակները: Անհետացել են Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Սերմնային ծագման անտառների տարածքները պակասել և փոխարենը ավելացել են կոճղաշիվային և երկրորդական նշանակության ծառատեսակներն ու թփատեսակները: Անտառային զանգվածների հատված տեղամասերում և դրանց հարող տարածքներում նկատվում է հողմատապալ կամ ձնատապալ տարածքների ընդարձակում, հողատարման, ձորակառաջացման, սողանքների, էրոզիոն-սելավային պրոցեսների ակտիվացում, աղբյուրների չորացում, չեն պահպանվում հարուստ կենսաբազմազանություն ունեցող անհրաժեշտ էկոհամակարգային ծառայություններ տրամադրող տարածքները, որտեղ ընդհանրապես պետք բացառվեն անտառահատումները:
Չնայած այս ամենին` անտառատնկման համար ֆինանսական միջոցները հիմնականում տրամադրում են միջազգային դոնոր կազմակերպությունները, իսկ կառավարությունը՝ ոչ:
Դեկտեմբեր 11, 2015 at 18:02
