

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ ԲՆ «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ է շնորհել ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչին բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար:
Վիտալի Լեոնովիչն իր կյանքը նվիրել է Ստեփանավանի դենդրոպարկին եւ պաշտպանել է այն ոտնձգություններից եւ մութ ու ցուրտ տարիներին ծառահատումներից` պահպանելով եւ բազմացնելով դենդրոպարկի հարուստ հավաքածուն, որը հիմնել է նրա հանրահայտ հայրը` դենդրոպարկի հիմնադիր եւ առաջին տնօրեն Էդմոնդ Լեոնովիչը:
Հունվար 08, 2016 at 15:31
