

ԷկոԼուր
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2015 թվականի դեկտեմբեր և 2016 թվականի հունվար ամիսներին «Հաղարծին», «Շամախյան» և «Դիլիջան» տեղամասերում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 9 արձանագրություն` ապօրինի հատված 14 ծառի և 8 խմ վառելափայտի /թափուկի/ անտառից ապօրինի դուրս բերման համար:
Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի տարածքային բաժնի կողմից:
Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Փետրվար 05, 2016 at 18:55
