ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԿԶԲԻՑ ՍԵՎԱՆ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 43 ՍՄ-ՈՎ

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԿԶԲԻՑ ՍԵՎԱՆ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 43 ՍՄ-ՈՎ

ԱրմԻնֆո

2008 թվականի սկզբից Սևանա լճի մակարդակը բարձրացել է 43 սմ-ով: Այդ մասին այսօր ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նրա խոսքերով, անցյալ տարվա ընթացքում Սևանի մակարդակը բարձրացել է 56 սմ-ով, Ա.Հարությունյանն ավելացրել է, որ տարվա սկզբից Արփա-Սևան թունելով, 2007 թվականի 130 մլն խմ-ի հետ համեմատած, Սևանա լիճ մտել է 150 մլն խմ-ից մի փոքր ավել ջուր: ՀՀ բնապահպանության նախարարի խոսքերով, ընդհանուր առմամբ, այսինքն ՙՍևանի մասին՚ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝ 2001 թվականից, լճի մակարդակը բարձրացել է 2.8 մ: ՙԼճի էկոհամակարգի համապատասխան գործունեության ապահովման աշխատանքները կատարվում են համաձայն նախագծի, լճի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ՚,- նշել է Ա,Հարությունյանը: Ներկա պահին լճի մակարդակը կազմում է 1899.5 մ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարին Հայաստանի կառավարության և Աբու-Դաբի զարգացման հիմնադրամի /Միացյալ Արաբական Էմիրություններ/ միջև Արփա-Սևան թունելի վերակառուցման համար 10 մլն դոլար արտոնյալ վարկի տրամադրման համաձայնագիր է ստորագրվել: Սեպտեմբերին սպասվում է հիմնադրամի ներկայացուցիչների այցը Հայաստան, վարկի շրջանակներում աշխատանքները նախատեսվում է սկսել մինչև տարեվերջ:

Օգոստոս 19, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր