Բնապահպանական պետական տեսչության պատժամիջոցների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 2,6 միլիոն դրամ

Բնապահպանական պետական տեսչության  պատժամիջոցների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 2,6 միլիոն դրամ

ԷկոԼուր

       ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 01-12.02.2016թ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 680.0 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 796.7 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված  վնասի հատուցման 5 ակտ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,6 միլիոն դրամ:

 Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձ ենթարկվել է 200.0 հազար դրամ վարչական տուգանքի, իսկ 5 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 506.7 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Երևանի տարածքային բաժնի կողմից` 3, Արագածոտնի տարածքային բաժնի կողմից` 1 և հաշվառման և վերլուծության բաժնի կողմից` 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 280.0 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 5 որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց  ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Ի կատարումն ՀՀ ԲՆ նախարարի մոտ 14.01.2016թ. կայացած գործակարգավարական խորհրդակցության արձանագրությամբ տրված  հանձնարարականի, Սևանա լճում ապօրինի ձկնորսության կանխարգելման նպատակով ԲՊՏ անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի և Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների ուժերով կազմակերպվել է հսկողություն Սևանա լճի ափամերձ հատվածներում, իսկ քաղաքների և բնակավայրերի տարածքներում` ձկան հնարավոր ապօրինի վաճառքի կետերում և շուկաներում  կազմակերպվել կանխարգելիչ շրջայցեր: Այդ շրջայցերի արդյունքում առգրավվել է 288.0 կգ Սևանի «սիգ» տեսակի ձուկ (ձկան արգելքի ժամանակահատվածում` 1617.0 կգ), ինչը սահմանված կարգով  հանձնվել է մանկատներին և ծերանոցներին:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից ապօրինի որսագողության դեպքի հայտնաբերման արդյունքում մեկ անձ ենթարկվել է 50.0 հազար դրամի վարչական տույժի:

Փետրվար 15, 2016 at 14:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր